Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր

Հայաստանի հրաձգության հավաքականն առաջին ոսկե մեդալն է նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում: Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության 10 մետր օդամղիչ ատրճանակ ձևի եզրափակչում Էլմիրա Կարապետյանը, հավաքելով 242.4 միավոր, դարձավ աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի ոսկե մեդալակիր: Սա Կարապետյանի կարիերայի երկրորդ ոսկե մեդալն է միջազգային մրցաշարում: 2025 թվականին նա դարձել էր «Polish Open Kaliber» միջազգային մրցաշարի ոսկե մեդալակիր։ Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարին մասնակցում են նաև Բենիկ Խլղաթյանը, Գևորգ Մելքոնյանը և Արմեն Գևորգյանը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով