Ալիևն ու Հերցոգը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցեր

Հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգին։ Հանդիպման ընթացքում Իսրայելի նախագահը շնորհավորել է Ադրբեջանին՝ Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության (CICA) նախագահությունը շարունակելու կապակցությամբ։ Հերցոգը նշել է, որ Ադրբեջանի նախագահության ժամկետի երկարաձգումը՝ 2026-2028 թվականների համար, վկայում է երկրի նկատմամբ բարձր վստահության մասին։ Նա նաև բարձր է գնահատել Ադրբեջանի նախագահության ընթացքում կառույցի շրջանակում իրականացված աշխատանքը՝ ուղղված գործնական համագործակցության ընդլայնմանն ու վստահության ամրապնդմանը։ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել բարձր գնահատականի համար՝ ընդգծելով, որ Ադրբեջանը՝ որպես կառույցի նախագահող երկիր, շարունակում է ջանքերը՝ անդամ պետությունների միջև փոխադարձ վստահությունն ամրապնդելու և գործնական համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ։ Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև Ադրբեջանի և Իսրայելի երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15794

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով