Կրծքագեղձի սքրինինգը՝ 45-68 տարեկան կանանց համար

Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված չարորակ նորագոյացություններից է և կանանց քաղցկեղային հիվանդությունների շարքում զբաղեցնում է առաջին տեղը։ Իսկ հիվանդության վաղ հայտնաբերումը զգալիորեն բարձրացնում է բուժման արդյունավետությունը։ 2 տարին մեկ անգամ և միջինում 10 րոպե տևողությամբ հետազոտությունը կարող է կյանք փրկել, քանի որ հիվանդությունն ընթանում է հիմնականում անախտանիշ, և սքրինինգային մամոգրաֆիայի շնորհիվ հնարավոր է չարորակ ուռուցքը հայտնաբերել միջինում 3–4 տարի ավելի վաղ, քան կինը կարող է այն ինքնուրույն նկատել։ Առողջության համընդհանուր ապահովագրության փաթեթում ներառված կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային հետազոտությունը նախատեսված է կրծքագեղձի քաղցկեղի ախտանշաններ չունեցող, սակայն տարիքի առումով ռիսկի խմբում գտնվողող՝ 45-68 տարեկան կանանց համար։ Անհրաժեշտության դեպքում իրականացվող լրահետազոտությունը և բուժումը փոխհատուցվում է: Սքրինինգային մամոգրաֆիայի համար հերթագրում հնարավոր է կատարել ինքնուրույն՝ «Արմեդ» համակարգով, ինչպես նաև ԱԱՊ ծառայություններ իրականացնող բժշկի/բուժքրոջ միջոցով։ Կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային ծրագրից օգտվելու համար ընտանեկան բժշկի ուղեգիրը պարտադիր չէ։ Հետազոտությունն անհրաժեշտ է անցնել Սքրինինգային մամոգրաֆիա չեն կարող անցնել՝ Ինչպես պատրաստվել մամոգրաֆիայի • Մամոգրաֆիայի իրականացումը պլանավորել դաշտանային ցիկլից շուրջ մեկ շաբաթ անց։ • Հետազոտությանը պատրաստվելիս ցանկալի չէ թևատակի շրջանում օգտագործել հակաքրտնարտադրող միջոց։ • Մամոգրաֆիկ հետազոտությունից երկու շաբաթ առաջ ցանկալի է սահմանափակել սուրճ կամ կոֆեին պարունակող, ինչպես նաև գազավորված ըմպելիքի օգտագործումը:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15794

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով