Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը բրոնզե մեդալ է նվաճել

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամները շարունակում են հաջող ելույթները երիտասարդների ու Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող երիտասարդների առաջնության 70 կգ քաշային կարգում Հայաստանի ընտրանու անդամ Սամվել Մարտիրոսյանը պոկում վարժության ժամանակ գլխավերևում է պահել 134 կգ ու 139 կգ: Այս վարժությունում նա դարձել է ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում Մարտիրոսյանը բարձրացրել է 157 կգ: Երկամարտի 296 կգ արդյունքով՝ Սամվել Մարտիրոսյանը դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15831

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով