Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 19-21-ը կայցելի ԱՄԷ, Բահրեյն, Քուվեյթ և Կատար։ Այս մասին հաղորդում է The National պարբերականը։ Մակրոնի գրասենյակի տվյալներով՝ Պարսից ծոցի երկրներ կատարելիք այցի ընթացքում նախագահը նախատեսում է քննարկել Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը և դրա ազդեցությունն էներգակիրների գների վրա։ «Մերձավոր Արևելքում տիրող ճգնաժամի լույսի ներքո նախագահը կշարունակի իր ջանքերը տարածաշրջանային առաջնորդների հետ՝ Հորմուզի նեղուցում կայունության և նավագնացության ազատության վերադարձը խթանելու համար», – ասել է Ելիսեյան պալատի



