Եգիպտոսը հետաքրքրված է Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման փորձով

COP17-ին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանում տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ և միջազգային պատվիրակություններ։ Համաժողովի շրջանակում Համբարձում Մաթևոսյանն իր առաջին երկկողմ հանդիպումն անցկացրել է Եգիպտոսի տեղական զարգացման և շրջակա միջավայրի նախարար Մանալ Ավադի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Եգիպտոսի դեսպան Ամալ Աֆիֆին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները՝ մասնավորապես անդրադառնալով թափոնների կառավարմանը, արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգին, կենսաբազմազանության պահպանությանն ու բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարմանը։ Եգիպտացի գործընկերները հետաքրքրություն են հայտնել Հայաստանի՝ բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման փորձի նկատմամբ՝ ցանկություն հայտնելով այցելել այդ տարածքներ և տեղում ծանոթանալ իրականացվող բնապահպանական ծրագրերին։ Կողմերն անդրադարձել են նաև COP17-ի օրակարգային հարցերին։ Համբարձում Մաթևոսյանն ընդգծել է Եգիպտոսի ակտիվ ներգրավվածության կարևորությունը միջազգային բնապահպանական գործընթացներում՝ նշելով, որ կառուցողական երկխոսությունն ու համագործակցությունը կարևոր են COP17-ի շրջանակում գործնական արդյունքներ ապահովելու համար։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15849

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով