Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի ԱԳ նախարարության ղեկավար Հաքան Ֆիդանի հետ հանդիպում է անցկացնում Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ համաժողովի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին Telegram-ում հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Հոկտեմբերի 14-ին Լավրովը ժամանել է Բաքու, որտեղ մասնակցում է գագաթնաժողովին։ Միջոցառման շրջանակներում նա արդեն հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտգործնախարար Վան Իի հետ։ Մարիա Զախարովան «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ ՌԴ արտգործնախարարը միջոցառման շրջանակներում մի շարք երկկողմ հանդիպումներ կանցկացնի։



