Փաշինյանն ու Մակրոնը մեծաթիվ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ քայլել են Երևանում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զբոսնեցին Երևանի կենտրոնում։ Այս մասին պարզ է դառնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Ֆեյսբուք»-ի էջի ուղիղ եթերից։ Փաշինյանն ու Մակրոնը Աբովյան փողոցից ոտքով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ՝ ճանապարհին ողջունելով իրենց հանդիպող քաղաքացիներին։ Ֆրանսիայի նախագահը պետական այցով Հայաստան է ժամանել մայիսի 3-ին։ Նա մայիսի 4-ին կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, իսկ մայիսի 5-ին կմեկնարկի նրա պետական այցի ծրագիրը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5762

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով