ԵԱՏՄ-ն և Իրանը համաձայնության են եկել փոխադարձ առևտրի բնագավառում արգելքների վերացման քայլերի շուրջ

Թեհրանում հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովի և Իսլամական Հանրապետության արդյունաբերության, ընդերքօգտագործման և առևտրի նախարար Մոհամադ Աթաբակի համանախագահությամբ։ Այդ մասին ասված է ԵՏՀ-ի հաղորդագրության մեջ։ «Այսօր մեր կենտրոնացումը պետք է մաքսատուրքերի ազատականացումից, որոնք մենք հաջողությամբ նվազեցրել ենք, անցնի մաքսատուրքային արգելքների վերացման և իրական գործարարությանն աջակցության վրա։ Հենց դա են մեզնից ակնկալում մեր արտադրողներն ու արտահանողները», – ընդգծել է Սլեպնյովը։ Կողմերը քննարկել են ավտոմոբիլային, բժշկական և դեղագործական արտադրանքի շուկաների հասանելիության հարցերը, ինչպես նաև «հալալ» արտադրանքին ներկայացվող պահանջների շուրջ ընթացող աշխատանքը։ Նշվում է, որ համաձայնություն է ձեռք բերվել պատրաստի սպառողական ապրանքների հասանելիության սահմանափակումների վերացման միջոցների պլանի մշակման շուրջ։ Նաև հատուկ ուշադրություն է նվիրվել առևտրային ընթացակարգերի պարզեցմանը։ ԵԱՏՄ-ն և Իրանը կարագացնեն ապրանքների ծագման վերահսկման էլեկտրոնային համակարգի ստեղծման և մաքսային տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման արձանագրության համաձայնեցման աշխատանքները։ Բացի այդ, տրանսպորտի ոլորտում քննարկվել են փոխադրողների ծախսերի նվազեցման, սահմանային անցակետերում գործընթացների պարզեցման և «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով իրականացվող փոխադրումների թվայնացման հարցերը:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15882

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով