ՀՀ ՏԿԵ նախարարն ընդունել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության տեղական զարգացման և շրջակա միջավայրի նախարարին

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է COP17-ի շրջանակներում Հայաստան ժամանած Եգիպտոսի Արաբական Հանրապետության տեղական զարգացման և շրջակա միջավայրի նախարար Մանալ Ավադ Միխայիլին։ ՀՀ ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ Դավիթ Խուդաթյանը ողջունել է գործընկերոջը և ընդգծել, որ COP17-ը լավ հնարավորություն է Հայաստանի և Եգիպտոսի միջև գործնական համագործակցությունն ընդլայնելու համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ թափոնների կառավարման, վերականգնվող էներգետիկայի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտներում։ Դավիթ Խուդաթյանը շեշտել է Եգիպտոսի փորձի ուսումնասիրման կարևորությունը թափոնների տեսակավորման, վերամշակման, շրջանաձև տնտեսության զարգացման և մասնավոր հատվածի ներգրավման ուղղություններով։ Անդրադարձ է կատարվել նաև վերականգնվող էներգետիկայի զարգացմանը։ Նախարարը ներկայացրել է Հայաստանի արևային էներգետիկայի ոլորտում արձանագրված արդյունքները։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15882

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով