Երևանի տրանսպորտային ճգնաժամն այլևս միայն խցանումների խնդիր չէ։ Այն բացահայտում է շատ ավելի խորքային հակասություն՝ քաղաքն ընդլայնվում է, մեքենաների թիվն աճում, մինչդեռ մարդկանց տեղաշարժն ապահովող ենթակառուցվածքները չեն հասցնում այդ փոփոխություններին։ Քաղաքային իշխանությունն առաջարկում է Երևանի մուտքերի մոտ ավտոկայանատեղիներ կառուցել, ընդլայնել հանրային տրանսպորտի առանձնացված գծերը և աստիճանաբար փոխել մասնավոր մեքենաների օգտագործման տրամաբանությունը։ Մոտեցումը միջազգային փորձ ունի, բայց առաջադրում է սկզբունքային հարց. կարելի՞ է սահմանափակել քաղաքացու ընտրությունը, քանի դեռ նրան չի առաջարկվել հուսալի, արագ և մատչելի այլընտրանք։ Ի վերջո, արդյունավետ տրանսպորտային քաղաքականությունը չափվում է ոչ թե փողոցներից հեռացված մեքենաների, այլ մարդկանց խնայած ժամանակի, հասանելիության և կյանքի որակի բարելավմամբ։ Երևանն այսօր լուծո՞ւմ է տրանսպորտային ճգնաժամի պատճառները, թե՞ փորձում է կառավարել դրա հետևանքները։ Այս և մյուս հարցերը քննարկել ենք տնտեսագիտության թեկնածու, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ հետազոտող, Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի նախկին անդամ Համազասպ Գալստյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



