Թուրքիայում երկար դադարից հետո առաջին անգամ պաշտոնական ընդունելությամբ նշել են Հայաստանի Անկախության օրը

Հոկտեմբերի 14-ին Ստամբուլում ընդունելություն է անցկացվել Հայաստանի անկախության 35-ամյակի առթիվ։ Թուրքիան ներկայացրել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Բերիս Էքինջին։ Նման միջոցառմանն այսքան բարձր մակարդակով Թուրքիայի ներկայացուցչի մասնակցությունն աննախադեպ է եղել։ Միջոցառմանը ներկա է եղել նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։ Հայաստանը ներկայացրել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Նաիրի Պետրոսյանը։ Ելույթներից հետո հնչել են երկու երկրների օրհներգերը։ Միջոցառման ընթացքում կողմերը հայտարարել են հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակելու, տրանսպորտային, էներգետիկ և առևտրային համագործակցությունը զարգացնելու պատրաստակամության մասին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15890

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով