ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել է, որ «Ջորջ Բուշ» ավիակիրը վերադարձել է Արաբական ծով

Ամերիկյան «Ջորջ Բուշ» ավիակիրը Թաիլանդից վերադարձել է Արաբական ծով: Այս մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։ ««Ջորջ Բուշ»-ը պարեկություն է իրականացնում Արաբական ծովում վերջերս Թաիլանդ կատարած այցից հետո։ Ավիակրի անձնակազմը և 5000 զինծառայողները շարունակում են պլանային տեղակայման շրջանակներում մասնակցել Մերձավոր Արևելքում CENTCOM-ի գործողություններին», – նշված է X-ում հրապարակված հաղորդագրության մեջ։ ԱՄՆ ռազմածովային ուժերի «Ջորջ Բուշ» ավիակիրը Մերձավոր Արևելք է ժամանել ապրիլին։ Հոկտեմբերի 4-ին նավում գտնվող զինվորականները մեկնել էին Թաիլանդ՝ Փուքեթի նահանգ, որտեղ անցկացրել են 5 օր:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15893

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով