2019–2025 թթ. Երևանում հիմնանորոգվել կամ վերակառուցվել է 45 մանկապարտեզ. քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեսանյութ է հրապարակել և կից գրել. «1963 թվականից ի վեր թիվ 156 մանկապարտեզը չէր վերանորոգվել։ Այսօր այն վերաբացվել է՝ նոր պայմաններով ընդունելու 180 երեխայի՝ 6 խմբում։ Այս մանկապարտեզի բացմամբ ավարտում ենք Երևանի էներգաարդյունավետության ծրագրի առաջին փուլը․ վերակառուցվել կամ հիմնանորոգվել է 15 մանկապարտեզ, իսկ ևս 47 հանրային շենքերում՝ այդ թվում առողջապահական և մշակութային հաստատություններում, բարելավվել է էներգաարդյունավետությունը։ Ընդհանուր առմամբ, 2019–2025 թվականներին Երևանում հիմնանորոգվել կամ վերակառուցվել է 45 մանկապարտեզ»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15925

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով