Մոսկվան դատապարտել է Եվրամիության նոր պատժամիջոցները

Մոսկվան վճռականորեն դատապարտում է ցանկացած միակողմանի սահմանափակում, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների 22-րդ փաթեթը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ. վճռականորեն դատապարտում ենք ցանկացած միակողմանի հարկադրանքի միջոց, որն ընդունվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանցմամբ: Եվ ուրախալի է, որ աշխարհի էլ ավելի շատ երկրներ են աջակցում այս մոտեցմանը, մեր մոտեցմանը», – ասել է նա։ Պաշտոնյան նշել է, որ, բացի պատժամիջոցների միաժամանակյա ընդլայնումից և նոր փաթեթում լրացուցիչ 826 ռուսական կազմակերպություն ու 743 ֆիզիկական անձ ներառելուց, այնտեղ կան առանձին օրենսդրական ակտեր։ «Դրանք հենց օրենսդրական ակտեր են կոչվում, ահա այդ ոչ օրինական գործունեությունը՝ սահմանափակումները, տարածվել են նաև Ռուսաստանի 77 քաղաքացիների վրա՝ ընտրությունների կազմակերպման հետ կապված», – նշել է Զախարովան։ «Եվրամիությունը չունի ո՛չ իրավական, ո՛չ էլ բարոյական իրավունք՝ միջամտելու այս գործընթացներին, առավել ևս՝ դրանք դատապարտելու կամ որևէ սահմանափակում կիրառելու։ Միևնույն ժամանակ, ֆիզիկական և իրավաբանական անձանց այդքան զգալի թվի նկատմամբ սահմանափակումների տարածումը հերթական անգամ վկայում է Բրյուսելի կառուցվածքային անզորության մասին, որն սպառել է մեր երկրի վրա ճնշում գործադրելու լծակները», – ընդգծել է նա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15931

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով