ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական հակամարտության հետևանքով Իրաքի տնտեսական կորուստները կազմել են մոտավորապես 60 միլիարդ դոլար։ Այս մասին ասվում է Իրաքի արտաքին գործերի նախարարության մամուլի հաղորդագրության մեջ՝ Հռոմում Իրաքի և Իտալիայի միջև կայացած բանակցությունների արդյունքների վերաբերյալ։ «ԱՄՆ-ի և Իրանի միջև շարունակվող հակամարտությունը հանգեցրել է տնտեսական կորուստների…. Իրաքը կրել է կորուստներ, որոնք գնահատվում են մոտավորապես 60 միլիարդ դոլար», – մեջբերվում է Իրաքի արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնի խոսքը հաղորդագրության մեջ։ ԱՄՆ-ն և Իսրայելը պատերազմ են սկսել Իրանի դեմ փետրվարի 28-ին: Հունիսին Վաշինգտոնը և Թեհրանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, սակայն փաստաթղթով նախատեսված հրադադարը խախտվել է։ Կողմերը միջնորդների միջոցով բանակցություններ են վարում հակամարտության լուծումներ գտնելու ուղղությամբ։



