Ռուսաստանին դուրս մղելու նպատակ չկա. տրանսֆորմացիոն փուլում բոլոր հարցերը կլուծվեն

Հայաստանը կանգնած է իր տնտեսական ինքնիշխանության կարևորագույն որոշումների առաջ։ Կառավարությունը նախաձեռնում է ՀԷՑ-ի վերադարձը պետական սեփականության, միաժամանակ ևս երեք ամիս է տալիս Ռուսաստանին՝ հայկական երկաթուղու մրցունակությունն ապահովելու լուծումներ առաջարկելու համար։ Իսկ նոր ատոմակայանի շուրջ քննարկումներում կրկին ուժեղանում է ռուսական առաջարկի նշանակությունը։ Սրանք առանձին տնտեսական որոշումներ չեն։ Խոսքը երկրի երեք կենսական համակարգերի մասին է՝ էլեկտրաէներգիա, հաղորդակցություններ և միջուկային անվտանգություն։ Հայաստանը փորձում է վերանայել տասնամյակներով ձևավորված կախվածությունները, բայց առջևում սկզբունքային հարց է՝ արդյոք այդ քաղաքականությունը վերածվո՞ւմ է հետևողական ռազմավարության, թե՞ մի ոլորտում անկախանալով՝ մյուսում նորից երկարաժամկետ պարտավորություններ ենք ստանձնում նույն կենտրոնի առաջ։ Այսօր մեր հյուրը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլի Մինասյանն է։ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15943

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով