ԵՄ գագաթնաժողովի մասնակիցները Եվրահանձնաժողովին հանձնարարել են ուսումնասիրել Ուկրաինայի բյուջետային կարիքները 2027 թվականին հոգալու տարբերակները և արդյունքների մասին զեկուցել տարեվերջին կայանալիք հաջորդ գագաթնաժողովին։ Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։ «Առաջնորդները վերահաստատեցին իրենց աջակցությունը Ուկրաինային և հանձնարարեցին Եվրոպական հանձնաժողովին ուսումնասիրել Ուկրաինայի բյուջետային կարիքները 2027 թվականին հոգալու տարբերակները», – ասել է նա՝ նշելով, որ այս հարցը կքննարկվի ԵՄ հաջորդ գագաթնաժողովում։



