Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ իր ակումբի՝ «Նյուրնբերգ»-ի կազմում: Երկրորդ Բունդեսլիգայի 8-րդ տուրում «Նյուրնբերգ»-ն արտագնա խաղում մրցել է «Կոտբուս»-ի հետ: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: «Նյուրնբերգ»-ի միակ գոլը խաղի 79-րդ րոպեին խփել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը, ով նոր է վերականգնվել վնասվածքից: Այս տուրից հետո «Նյուրնբերգ»-ը երկրորդ Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում երկրորդն է:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17058

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով