Մեկնարկել է «Գթության խոհանոց» ծրագրի 33-րդ շրջանը։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Ավելի քան երեք տասնամյակ այս նախաձեռնությունը Երևանի հարյուրավոր բնակիչների կողքին է՝ ամենօրյա տաք սննդով, տնային այցելություններով ու դժվար պահին անհրաժեշտ օգնությամբ։ Գերհարդ Մայեռի հիմնադրած գործն այսօր շարունակում է «Հուսո տուն» բարեգործական կենտրոնը՝ տնօրեն Մովսես Պողոսյանի և իր թիմի ջանքերով։ Նրանք հոգ են տանում միայնակ տարեցների մասին, աջակցում ընտանիքներին ու երեխաների համար ստեղծում սովորելու և զարգանալու հնարավորություններ։ Մովսես Պողոսյանին՝ շուրջ 20 տարվա նվիրված աշխատանքի համար, պարգևատրեցի «Էրեբունի-Երևան 2800» մեդալով։ Շնորհակալ եմ նրան, մեր գերմանացի բարեկամներին, բարերարներին ու կամավորներին։ Երևանի քաղաքապետարանը ձեր կողքին է։ Ուժ ու եռանդ եմ մաղթում՝ այս կարևոր գործը շարունակելու համար»,- գրել է քաղաքապետը։



