«Land Rover Defender»-ի ոճով չինական ամենագնացը շուկա դուրս կգա 2027-ին

Չինական «Chery International» ավտոարտադրողը 2027 թվականի սկզբին Մեծ Բրիտանիայում կներկայացնի «iCAUR» ապրանքանիշը։ Դրա առաջին մոդելը կլինի V27 հինգտեղանոց ամենագնացը, որի արտաքին տեսքը հիշեցնում է «Land Rover Defender»-ը։ V27-ն առանձնանում է ռետրո դիզայնով և արտաճանապարհային երթևեկության համար նախատեսված հնարավորություններով։ Միաժամանակ, այն նախատեսված է նաև քաղաքային ամենօրյա օգտագործման համար։ V27-ը կունենա էլեկտրիֆիկացված ուժային համակարգ, որն, ըստ հրապարակման, հավանաբար կլինի «Chery»-ի լիցքավորվող հիբրիդային համակարգը։ Մեքենայի սրահն արդեն արժանացել է 2026 թվականի «Torino Automotive Design Awards» մրցանակաբաշխության՝ պրեմիում ավտոմեքենաների անվանակարգում «Լավագույն ներքին դիզայն» մրցանակին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16030

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով