ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելը կուժեղացնի Պուտինի պատերազմը մեր դեմ․ Զելենսկի

Պուտինն իրեն հաղթանակած է զգում՝ շնորհիվ պատժամիջոցների չեղարկման, դիզվառելիքի գործարքի, իսկ հետո՝ նաև Starlink-ի։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ «Պետք է շատ անկեղծ լինենք։ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները Թրամփի կողմից չեղարկելը կուժեղացնի Պուտինի պատերազմն ընդդեմ մեզ»,- ասել է նա։ Անդրադառնալով Starlink և Starshield ծառայությունների խափանմանը՝ Զելենսկին ասել է, որ ամերիկյան կառավարության կողմից հրահանգ կար՝ սահմանափակել արագությունը, և տեխնիկապես SpaceX-ն իրականացրեց դա։ «Միայն ԱՄՆ-ն ունի այնպիսի հետախուզական տվյալներ, որոնք թույլ են տալիս մեզ տեղեկանալ, թե երբ է Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ կիրառում։ Երեք օր շարունակ մենք այդ տեղեկատվությունը չէինք ստանում»,- ասել է նա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16137

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով