Երևանի քաղաքապետարանից հայտնում են․ COP17-ի շրջանակում Երևան է ժամանել Պեկինի փոխքաղաքապետ Վեն Սյանի գլխավորած պատվիրակությունը։ Երևանյան լճի տարածքում պատվիրակությանը դիմավորել է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժպ Սիրարփի Հայկազյանը։ Ներկայացվել են լճի ջրի որակին, ջրամբարի սեյսմակայունությանը և նստվածքների մաքրմանն առնչվող հիմնախնդիրները։ Ներկայացվել է նաև առաջիկայում իրականացվելիք բարեկարգման հայեցակարգը՝ Երևանյան լիճն ու հարակից տարածքն ավելի մաքուր, բարեկարգ և գրավիչ դարձնելու նպատակով։ Քննարկվել են գետերի և ջրավազանների մաքրման ոլորտում Պեկինի փորձն ու Երևանում դրա կիրառման հնարավորությունները։



