Հայաստանը կանգնած է ռազմավարական ընտրության առաջ։ Մի կողմից՝ կառավարությունը որոշում է կայացրել ՀԷՑ-ի պետականացման ուղղությամբ՝ հայտարարելով երկրի էներգետիկ համակարգի նկատմամբ պետական վերահսկողությունն ամրապնդելու մտադրության մասին, մյուս կողմից՝ հայկական երկաթուղու ապագան կրկին երեք ամսով թողնում է Մոսկվայի հետ բանակցությունների հույսին։ Եվ այս ամենի ֆոնին Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները երբեք սառը չեն եղել։ Սա Հայաստանի համար սկզբունքային հարց է առաջացնում. կարո՞ղ է պետությունը վերականգնել իր ռազմավարական ինքնուրույնությունը՝ չվերանայելով այն կախվածությունները, որոնք տասնամյակներ շարունակ սահմանափակել են իր որոշումների ազատությունը։ Եվ որտեղո՞վ է անցնում հանրային շահի պաշտպանության ու իշխանության քաղաքական հայեցողության սահմանը։ Այս հարցերը քննարկելու ենք իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



