Խաղաղությունը միայն պատերազմի ավարտը չէ։ Այն նաև նոր սահմանների, անվտանգության և փոխադարձ պարտավորությունների հաստատումն է։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է մինչև 2031 թվականը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրելու և վավերացնելու իր նպատակի մասին։ Միաժամանակ քաղաքական օրակարգ է մտնում Արծվաշենի և ադրբեջանական անկլավների հնարավոր փոխանակումը։ Սակայն այստեղ որոշիչ հարցը տարածքների քանակը չէ։ Կարևոր է, թե ինչ է ստանում Հայաստանը՝ անվտանգությո՞ւն, կենսական ճանապարհների նկատմամբ վերահսկողությո՞ւն, տասնամյակների վեճի վերջնական հանգուցալուծո՞ւմ, թե՞ պարզապես սահմանային նոր խոցելիություններ։ Որտե՞ղ է ավարտվում աշխարհագրությունը և սկսվում քաղաքական պատասխանատվությունը։ Եվ հնարավո՞ր է մինչև 2031 թվականը հասնել այնպիսի խաղաղության, որի ամրությունը կախված չի լինի տարածաշրջանում ուժերի հերթական վերադասավորումից։ Այս հարցերը քննարկել ենք Հայկական խորհրդի փորձագետ, քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



