Եվրամիությունը երկու տարով արտոնյալ պայմաններ է սահմանել հայկական ապրանքների համար։ Սա կարևոր տնտեսական հնարավորություն է հատկապես այն պայմաններում, երբ Ռուսաստանը սահմանափակում է հայկական արտադրանքի մուտքն իր շուկա։ Սակայն մաքսատուրքի վերացումը դեռ չի նշանակում, որ հայկական ապրանքը հայտնվելու է եվրոպական խանութներում։ Եվրոպական շուկան պահանջում է կայուն որակ, մրցունակ գին, ժամանակին մատակարարում և ամենակարևորը՝ վստահելի արտադրող։ Հայաստանը կարո՞ղ է բավարարել այս պահանջները, թե՞ հերթական անգամ կունենանք միջազգային բարենպաստ որոշում, որի տնտեսական արդյունքը կմնա սահմանափակ։ Այսօր մեր հյուրն է Ձեռներեց, գործարար ՎԱՀԵ ԲԱԼՈՒԼՅԱՆը։ Կփորձենք հասկանալ՝ ինչ է անհրաժեշտ, որպեսզի եվրոպական քաղաքական աջակցությունը վերածվի հայկական արտադրանքի իրական մրցունակության, նոր պատվերների և երկարաժամկետ տնտեսական արդյունքի։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



