Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 18։43-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցին հարակից ջրատարում քաղաքացի կա, չի կարողանում դուրս գալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օտարերկրյա քաղաքացուն անվնաս դուրս են բերել ջրատարից։



