Ղրղզստանի նախագահը պատմել է, որ իրեն առաջարկել են հեղաշրջում կազմակերպել Ղազախստանում

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը հայտարարել է, որ ղազախստանցի գործարար, ներկայումս հետախուզվող Մուխթար Աբլյազովը 2020 թվականին իրեն առաջարկել է օգնել Ղազախստանում պետական հեղաշրջում կազմակերպել։ Այս մասին նա պատմել է Super.kg-ին տված հարցազրույցում։ Ժապարովի խոսքով՝ հեռախոսազրույցի ընթացքում Աբլյազովը գովել է ղրղզներին՝ երկրում երրորդ հեղափոխությունն իրականացնելու համար, ապա հայտնել, որ պատրաստվում է մեկնել Բիշքեկ՝ Ղազախստանում հեղափոխություն կազմակերպելու նպատակով։ Ղրղզստանի նախագահը նշել է, որ մերժել է առաջարկը՝ ընդգծելով, որ չի միջամտում հարևան երկրների քաղաքականությանը և չի ցանկանում փչացնել հարաբերությունները Ղազախստանի հետ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16125

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով