Թուրքիայում որոշումների կայացման հարցում Ադրբեջանն ավելի ազդեցիկ է, քան Թուրքիան՝ Ադրբեջանում

Վերջին մի քանի շաբաթներին թուրք-ադրբեջանական հարաբերություններում նկատելի առճակատում է ծավալվում։ Ամեն ինչ սկսվեց ՄԱԿ-ում Նեթանյահուի ելույթի ժամանակ, երբ Թուրքիայի պատվիրակությունը լքեց դահլիճը, իսկ ադրբեջանականը մնաց։ Հոկտեմբերի 15-ին արդեն Բաքվում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և ավելի քան տասը երկրների ներկայացուցիչներ ցուցադրաբար հեռացան Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի ելույթի ժամանակ։ Այժմ Բաքվի իշխանամերձ մամուլում բացահայտ վիճարկվում է Անկարայի քաղաքական գերակայությունը։ «Մեկ ազգ, երկու պետություն» բանաձևը բախվում է երկու երկրների տարբեր շահերին։ Որքա՞ն խորն է այս հակասությունը, ինչպե՞ս է արձագանքում թուրքական հասարակությունը, և կարո՞ղ է այն հանգեցնել Հայաստանի հետ հարաբերություններում Անկարայի ինքնուրույն որոշումների։ Այս հարցերը քննարկել ենք Ստամբուլի «Ակոս» թերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16127

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով