Հոկտեմբերի 10-ին Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը վարչապետ Նիկոլ Փաշինյանն անվանեց «հաջողության պատմություն»՝ հատուկ ընդգծելով, որ այս անգամ բնապահպանական բողոքի ցույցեր չկան։ Բայց արդյո՞ք բողոքի բացակայությունը նշանակում է խնդրի լուծում։ Եվ ընդհանրապես, ինչպե՞ս պետք է չափել տնտեսական հաջողությունը մի երկրում, որտեղ ջուրը, հողը և բնական ռեսուրսները ոչ միայն տնտեսական, այլև ազգային անվտանգության նշանակություն ունեն։ Այս հարցերն առանձնահատուկ արդիական են Երևանում անցկացվող ՄԱԿ-ի կենսաբազմազանության COP17 համաժողովի համատեքստում։ Մինչ Հայաստանը հավակնում է միջազգային բնապահպանական օրակարգում առաջնորդության, երկրի ներսում շարունակվում է բանավեճը հանքարդյունաբերության, բնապահպանական վերահսկողության և հանրային մասնակցության շուրջ։ Մեր զրուցակիցն է Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



