Իսրայելական Elbit ընկերությունն Ադրբեջանին 235 միլիոն դոլարի հրթիռային համակարգեր կմատակարարի. Globes

Իսրայելական պաշտպանական Elbit Systems ընկերությունը 235 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Ադրբեջանին ժամանակակից PULS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և բարձր ճշգրտության Extra-MR հրթիռներ մատակարարելու վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է իսրայելական Globes պարբերականը՝ հղում անելով իրազեկ աղբյուրների։ Պայմանագիրը նախատեսված է երեք տարվա համար։ Դրա պայմանների համաձայն՝ իսրայելական ընկերությունը կապահովի PULS արձակման կայանքների, լրացուցիչ հրթիռահրետանային հարթակների, ինտեգրված լոգիստիկ աջակցության համալիրի, ինչպես նաև բարձր ճշգրտության գերձայնային Extra-MR հրթիռների խմբաքանակի մատակարարումը։ Extra-MR-ը բարձր ճշգրտության կառավարվող հրթիռ է, որը նախատեսված է միջին հեռավորությունների վրա գործողություններ իրականացնելու համար, ապահովում է հակառակորդի թիրախների ճշգրիտ խոցումը մինչև 80 կմ հեռավորության վրա։ Ըստ պարբերականի՝ համակարգը լիովին համատեղելի է Elbit Systems ընկերության PULS համակարգի և առկա C4I համակարգերի կառուցվածքների հետ՝ ճկուն և ծախսարդյունավետ հնարավորություններ ապահովելով լայն շրջանակի խնդիրների համար։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16132

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով