Հայաստանում 2027 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը կայանալու են Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը։ Միջոցառմանն ընդառաջ նախատեսվում է մրցույթների անցկացում՝ տարբեր մշակութային անվանակարգերով։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է հայտերի հավաքագրում հետևյալ մշակութային անվանակարգերում մասնակցության համար․ • Թատրոն • Պար • Երգեցողություն • Լուսանկարչություն • Կերպարվեստ • Քանդակագործություն • Գնդակով աճպարարություն • Գրականություն • Հեքիաթասացություն • Թվային ստեղծարարություն Մրցույթին կարող են մասնակցել 18-35 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Յուրաքանչյուր անվանակարգի դիմումի հայտաձևը, ինչպես նաև մասնակցության և ընտրության հստակ պայմանները կցված են։ Լրացված հայտերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի նոյեմբերի 30-ն է: Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010599699/531/ հեռախոսահամարով։



