Փարիզում և Ֆրանսիայի այլ քաղաքներում պարետային ժամն ուժի մեջ է մտել

Ֆրանսիայի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Փարիզի, Բորդոյի, Նիցցայի և Լիոնի որոշ հատվածներում պարետային ժամ է սահմանվել, որպեսզի ոստիկանությունը կարողանա ճնշել ցույցերի ընթացքում տեղի ունեցող անկարգությունները և թալանը։ Վարչապետ Սեբաստիան Լեկոռնյուն չի բացառել արտակարգ դրություն սահմանելու հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է France 24-ը։ Լեկոռնյուն նաև հայտարարել է, որ մի շարք շրջաններում մասնակի պարետային ժամի հայտարարման շնորհիվ հնարավոր է եղել գիշերն անդորր ապահովել։ Փարիզի որոշ հատվածներում պարետային ժամը գործում է տեղական ժամանակով 23։00-6։00-ն, Լիոնում և Նիցցայում՝ 21։00-6։00-ն։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17015

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով