Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) սպառնացել է հարված հասցնել Հորմուզի նեղուցով անցնող հաղորդակցական մալուխներին: Այս մասին հաղորդում է Fars գործակալությունը։ «Ստորջրյա հաղորդակցական մալուխները կարող են դառնալ Իրանի նոր թիրախները», – հայտարարել է ԻՀՊԿ-ի ներկայացուցիչ բրիգադի գեներալ Հոսեյն Մոհեբին։ «Հորմուզի նեղուցով անցկացված է յոթ խոշոր ստորջրյա մալուխ, որոնցից կախված են համաշխարհային ինտերնետ-թրաֆիկը և առևտրային տվյալների փոխանցումը», – նշել է նա։ Մոհեբին Միացյալ Նահանգներին նախազգուշացրել է զերծ մնալ Իսլամական Հանրապետության վրա ցանկացած նոր հարձակումից։ «Եթե տարածաշրջանում Իրանի համար անվտանգ չլինի, ապա տարածաշրջանում ոչ ոքի համար անվտանգ չի լինի», – նշել է գեներալը։



