Հյուսիսային Կորեան մեկ տասնյակից ավելի բալիստիկ հրթիռներ է արձակել դեպի Ճապոնական ծով

Հյուսիսային Կորեան մեկ տասնյակից ավելի փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի կողմը: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով հարավկորեացի զինվորականներին։ Նշվում է, որ հրթիռներն արձակվել են Վոնսան քաղաքի շրջանից, հոկտեմբերի 29-ին՝ տեղական ժամանակով 12:30-ին։ Ներկայում անցկացվում է դրանց թռիչքի հեռահարության և այլ բնութագրերի վերլուծություն, գործակալությանը հայտնել է Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեն։ Շտաբում հայտարարել են, որ ուժեղացրել են հնարավոր լրացուցիչ արձակումների նկատմամբ հսկողությունը՝ դրա հետ մեկտեղ պահպանելով հուսալի պաշտպանական դիրքը՝ ԱՄՆ-ի և Ճապոնիայի հետ տեղեկատվության սերտ փոխանակման շնորհիվ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17015

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով