Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը պատմության մեջ երբեք այսքան սերտ չի եղել. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի և Ռուսաստանի համագործակցությունն այժմ պատմականորեն աննախադեպ սերտ է։ Նրա խոսքով՝ Թեհրանում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հարցերի լայն շրջանակ՝ Եվրոպայից մինչև Արևմտյան Ասիա։ Անդրադարձ է կատարվել նաև Լիբանանին, Պաղեստինին, Ուկրաինային և Եմենին։ Արաղչին նշել է, որ բանակցությունների առանցքային թեմաներից են եղել նաև տնտեսական և միջուկային համագործակցության ընդլայնումը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16922

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով