ԱՄՆ-ը ցանկանում է նպաստել Ուկրաինայում իրական խաղաղ կարգավորմանը. Մատվիենկո

ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն կարծում է, որ Միացյալ Նահանգները ցանկություն ունի նպաստելու Ուկրաինայում իրական խաղաղ կարգավորման հասնելուն։ «Միացյալ Նահանգների հետ կառուցողական երկխոսություն է ընթանում։ Մենք պատրանքներ չենք տածում, ամեն ինչ հասկանում ենք և հարցերին մոտենում ենք պրագմատիկորեն, սակայն տեսնում ենք, որ ԱՄՆ-ի կողմից, այնուամենայնիվ, կա իրական խաղաղ կարգավորմանը նպաստելու ցանկություն»,- լրագրողների հետ զրույցում ասել է Մատվիենկոն։ Նրա խոսքով՝ դեռ վաղ է կանխատեսել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները. «Տեսնենք, թե ինչպես կզարգանա իրավիճակը հետագայում»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16213

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով