Լեհաստանը հնարավորություն չունի Ուկրաինային հրթիռներ մատակարարել Patriot համալիրների համար. ԱԳ նախարար

Լեհաստանը հնարավորություն չունի Ուկրաինային հրթիռներ ուղարկել Patriot զենիթահրթիռային համալիրների համար, լրագրողներին հայտնել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։ «Իսկապես, Իրանի վրա գրոհներից հետո կալանիչ հրթիռների պակասը մեծացել է, և Ռուսաստանն ավելի շատ հրթիռներ է արտադրում, քան մենք դրանք խոցելու միջոցներ ունենք։ Սա իրական խնդիր է։ Կան ՆԱՏՕ-ի երկրներ, որոնք դեռևս ունեն նման պաշարներ, սակայն Լեհաստանը դրանց թվում չէ», – ասել է Սիկորսկին։ «Լեհաստանն Ուկրաինային աջակցում է, երբ կարողանում է, սակայն այս հարցում մենք կարող ենք սոսկ միանալ կոչերին՝ ուղղված այն երկրներին, որոնք ունեն Patriot հրթիռներ՝ դրանք կիսել Ուկրաինայի հետ», – հավելել է նա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16226

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով