Հորմուզի նեղուցի հարավային հատվածում ականների վրա երկու լցանավ է պայթել և բռնկվել։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարությունը։ «Նեղուցով նավագնացության կանոնները խախտող երկու լցանավ բռնկվել է և դադարեցրել ընթացքն այն բանից հետո, երբ նրանք դիպել են ԻՀՊԿ-ի քաջարի նավաստիների տեղադրած ականին», – ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ։ ԻՀՊԿ-ում կրկին նախազգուշացրել են, որ Իրանի կողմից չհաստատված երթուղիներով նավերի անցումը Թեհրանը համարում է անօրինական։ Կորպուսում նաև պնդում են, որ հոկտեմբերի 20-ին ԻՀՊԿ-ի հակաօդային պաշտպանության ուժերը Հորմուզի նեղուցի երկնքում նույնականացրել և խոցել են ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարք։ Վերջին օրերին ԻՀՊԿ-ն քանիցս հաղորդել է նեղուցում ականների վրա լցանավերի պայթելու մասին։



