Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

Հորմուզի նեղուցի շրջանում՝ Օմանից դեպի արևմուտք գտնվող ջրային տարածքում նավարկող լցանավը հոկտեմբերի 21-ին խոցվել է անհայտ ծագման արկով։ Այս մասին հայտնել է Միացյալ Թագավորության՝ ծովային առևտրական գործառնությունների վարչությունը (UKMTO)։ «Վարչությունը տեղեկություն է ստացել Օմանի Բուխա քաղաքից 20 կմ արևմուտք տեղի ունեցած միջադեպի մասին։ Տեղական իշխանությունների հաղորդմամբ՝ լցանավը խոցվել է անհայտ ծագման արկով, ինչի հետևանքով դրա վրա հրդեհ է բռնկվել»,- նշված է UKMTO-ի հաղորդագրությունում։ Նշվում է, որ հրդեհը հաջողվել է մարել, իսկ նավը խարսխված է։ Անձնակազմի անդամները չեն տուժել, շրջակա միջավայրին հասցված վնաս չի արձանագրվել։ Մինչ իշխանությունները հետաքննում են միջադեպը՝ այլ նավերի անձնակազմերին առաջարկվել է դրսևորել զգուշություն և UKMTO-ի ներկայացուցիչներին տեղեկացնել կասկածելի ցանկացած ակտիվության մասին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16342

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով