ՀՀ ՊՊԾ-ն ակտիվորեն մասնակցում է COP17-ի պլանավորման և անվտանգության ապահովման աշխատանքներին

Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունն ակտիվորեն ներգրավված է Երևանում ընթացող COP17 համաժողովի և հարակից միջոցառումների պլանավորման և անվտանգության ապահովման աշխատանքներին։ Ինչպես տեղեկանում է կառույցի տարածած հաղորդագրությունից, ՊՊԾ-ն իր լիազորությունների շրջանակում ապահովում է տասնյակ երկրներից Հայաստան ժամանած բարձրաստիճան հյուրերի, այդ թվում՝ պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների անվտանգությունը, ինչպես նաև պահպանական միջոցառումների շրջանակում միջոցներ է ձեռնարկում հնարավոր սպառնալիքները չեզոքացնելու համար՝ ապահովելով համաժողովի և հարակից միջոցառումների բնականոն ընթացքը։ Անվտանգային միջոցառումներն իրականացվում են համապատասխան պետական մարմինների, գործընկեր ծառայությունների և միջազգային կազմակերպությունների հետ համակարգված փոխգործակցությամբ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16239

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով