Մանրամասներ՝ ՀՖՖ արտահերթ ժողով հրավիրվելու մասին

ՀՖՖ-ից տեղեկացնում են, որ կառույցի անդամները կանոնադրական փոփոխություններ կատարելու նպատակով դիմել են արտահերթ ժողով հրավիրելու պահանջով։ Հաշվի առնելով հանրային արձագանքը՝ ներկայացրել են հետևյալ պարզաբանումները։ «Արտահերթ ժողով հրավիրելու դիմում է ներկայացրել ՀՖՖ 34 անդամից 29-ը, այդ թվում՝ Պրեմիեր լիգան ներկայացնող 9 ակումբ՝ «Արարատ-Արմենիա», «Նոա», «Փյունիկ», «Ալաշկերտ», «Սարդարապատ», «Վան», «Արարատ», «Գանձասար» և «Սյունիք», ՀՀ առաջին լիգան ներկայացնող 6 ակումբ՝ «Անդրանիկ», «Օլիմպիա», «Միկա», «Լեռնային Արցախ», «Բենտոնիտ» և «Արարատ Ավշար», ինչպես նաև մանկապատանեկան մրցաշարերին մասնակցող ակումբներ՝ «Ախթամար», «Աչաջուր», «Վեդի», «Այգ», «Նիկարմ», «Կումայրի», «Հայասա», «Լոռի Վանաձոր», «Վեստ Արմենիա», «Աղբյուրակ», «Անի» և «Աբովյան Ակադեմիա»։ Նախաձեռնությանը միացել են նաև «Երևան ֆուտզալի» և «Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» ակումբները։ Հետագայում տեղեկացել ենք, որ նախաձեռնությանը միանում է նաև «Վանաձոր» ակումբը։ Նախաձեռնությանը չեն միացել «Ուրարտու», «Շիրակ», «Դովեղ» և «Հայք» ակումբները։ ՀՖՖ կանոնադրության համաձայն՝ նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է երկու ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով։ Այդ նպատակով, կանոնադրության ուժով, կհրավիրվի Գործադիր կոմիտեի նիստ, որի ընթացքում կորոշվեն արտահերթ ժողովի օրն ու ժամը»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16245

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով