Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Պեկինի քաղաքապետի տեղակալ Սիոն Վընին: Չինաստանի մայրաքաղաքի պատվիրակությունը Երևանում է COP17-ի շրջանակում: Կարևորելով Երևանի և Պեկինի միջև հաստատված համագործակցությունը՝ քաղաքապետ Ավինյանը նշել է, որ կան ուղղություններ, որոնք հետաքրիր են Երևանին փորձի փոխանակման առումով: Մասնավորապես, որպես ռազմավարական առաջնահերթություններ՝ քաղաքապետն առանձնացրել է երթևեկության բեռնաթափման և կառավարման, ինչպես նաև օդի աղտոտվածության նվազեցման խնդիրները։ Պեկինի քաղաքապետի տեղակալը նշել է, որ Երևանում գտնվելու օրերին այցելել է քաղաքային կառույցներ և ծանոթացել իրականացված ծրագրերին։ Նա ընդգծել է, որ Երևանը զարգացման կարևոր ուղի է բռնել և նկատել, որ Տիգրան Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արձանագրված դրական փոփոխություններն ու ձեռքբերումները տեսանելի են քաղաքում։



