Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Թեհրանը և Բաղդադը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարել Իրաքյան Քրդստանից կամ նրանց հանձնել Իրանին։ Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է Իրաքում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Քազեմ ալ-Սադեկը։ «Կողմերը համաձայնության են եկել «իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարել Իրաքյան Քրդստանից կամ նրանց հանձնել Իրանին», – դիվանագետի խոսքերն է մեջբերել Al Hadath հեռուստաալիքը։ Դեսպանի խոսքով՝ համաձայնությունը ձեռք է բերվել համատեղ անվտանգության կոմիտեի նիստում, որին մասնակցել են իրանական պատվիրակությունը և Իրաքի ազգային անվտանգության խորհրդականը: Հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին Բաղդադում, որին մասնակցել է նաև Իրաքի Քուրդիստանի շրջանի կառավարության պատվիրակությունը։ 2023 թվականին Բաղդադը և Թեհրանը ստորագրել են անվտանգության մասին համաձայնագիր, որը նախատեսում է Իրանի կառավարությանը հակառակվող զինված քրդական խմբավորումների վտարումը սահմանամերձ տարածքներից և Իրաքի տարածքի՝ Իրանի դեմ զինված գործողությունների համար օգտագործման կանխարգելում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16253

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով