Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի հակաօդային պաշտպանության ուժերը Էր Ռիադի մոտակայքում անօդաչու թռչող սարք են որսացել։ Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է Դաշինքի խոսնակ Թուրքի ալ-Մալիքին։ «Էր Ռիադի տարածքում անօդաչու թռչող սարք է որսացվել և ոչնչացվել», – ասվում է խոսնակի հայտարարության մեջ։ Սա Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի ուղղությամբ հոկտեմբերի 20-ին հասցված երկրորդ հարվածն է։ Ավելի վաղ Ալ-Մալիքին հայտնել էր Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիների կողմից Էր Ռիադի ուղղությամբ արձակված բալիստիկ հրթիռ որսալու մասին։ Առաջին միջադեպին ի պատասխան՝ Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանության գլխավոր վարչությունն ակտիվացրել է աղետների վերաբերյալ ազգային վաղ նախազգուշացման հարթակը, սակայն ավելի ուշ հայտարարել է, որ վտանգը կանխված է։



