Հայաստանի խորհրդարանում մեկնարկում է TRIPP-ի համաձայնագրի վավերացման գործընթացը՝ ամերիկյան երկարաժամկետ տնտեսական մասնակցությանը իրավական հիմք տալու համար։ Միաժամանակ Լավրովը Թեհրանում առաջ է մղում «3+3» ձևաչափը՝ փորձելով ամրապնդել Մոսկվայի և Թեհրանի դերը տարածաշրջանային որոշումներում։ Այս երկու գործընթացների առանցքում նույն հարցն է՝ ո՞վ և ի՞նչ պայմաններով է որոշելու Հարավային Կովկասի հաղորդակցությունների ապագան։ Սամարղանդում Վաշինգտոնն ընդլայնում է տնտեսական կապերը Կենտրոնական Ասիայի հետ, իսկ Մոսկվայի հետ դիզելային համաձայնությունն ու Թրամփ–Պուտին–Սի հնարավոր հանդիպման քննարկումները ցույց են տալիս, որ մրցակցությունն ու գործարքները կարող են ընթանալ միաժամանակ։ Հայաստանի խնդիրն է այս փոփոխվող հարաբերություններում ամրապնդել սեփական որոշումների իրավունքը։ Ի՞նչ է ապահովում TRIPP-ը, ի՞նչ է ուզում Մոսկվան «3+3»-ից, և ինչո՞վ է պայմանավորված Ռուսաստանի հանդեպ Երևանի հռետորաբանության վերջին մեղմացումը։ Զրուցել ենք քաղաքական վերլուծաբան Գոռ Աբրահամյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



