Պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները հոկտեմբերի 18-ին Մոնթե Մելքոնյան փողոցում ծառայություն կատարելիս նկատել են մի երիտասարդի, որը պարեկներին տեսնելով՝ գրպաններում ինչ-որ փաթեթներ է թաքցրել։ Թմրամիջոց պահելու կասկածանքով նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր մոտ 65 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի զանգվածով 36 փաթեթ։ Սպիտակ քաղաքի բնակիչ 26-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16260

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով