Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Օսլոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Կիևը Վաշինգտոնից կրկին ժամանակին ստանում է հետախուզական տվյալներ ռուսական բալիստիկ հրթիռների արձակման մասին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Նա շեշտել է, որ վաղ նախազգուշացման համակարգերը կարևոր են ուկրաինացի ժողովրդի համար, և շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին։ «Եթե խոսենք վաղ նախազգուշացումների մասին, դրանք շատ կարևոր են մեր ժողովրդի, մեր երեխաների և մեծահասակների, խաղաղ բնակիչների համար, որովհետև մենք լսում ենք, երբ բալիստիկ հրթիռներ են թռչում։ Մենք շնորհակալ ենք ամերիկյան կողմին։ Այժմ այն աշխատում է։ Ամեն ինչ հիանալի է», – հայտարարել է Ուկրաինայի նախագահը։



