Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում չի փոխվել․ Մոսկվային անհրաժեշտ է ոչ թե ժամանակավոր հրադադար, այլ խաղաղություն։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ հակամարտության կարգավորման համար Կիևում պետք է գտնվի մեկը, որը կկայացնի պատասխանատու որոշում։ Պեսկովն անդրադարձել է նաև Ուկրաինայի հարցով քննարկումներին Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի մասնակցությանը՝ նշելով, որ այն դրական կարելի է գնահատել, եթե Ստուբը կառուցողական ներդրում ունենա, այլ ոչ թե պարզապես կրկնի Եվրոպայի ընդհանուր դիրքորոշումը։



