Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հոկտեմբերի 21-ին Ռուսաստանում բանակցությունների ավարտից հետո կվերադառնա Օսլո: Այս մասին հաղորդում է EFE գործակալությունը։ «Մենք, հնարավոր է, նրա հետ հանդիպենք օդանավակայանում։ Հուսով ենք՝ նրանից տեղեկություններ կստանանք (խմբ.՝ Ռուսաստանում ունեցած նրա շփումների մասին)», – գործակալությունը մեջբերում է Նորվեգիայի վարչապետի խոսքը։



